Հռոմում անցկացվող թենիսի մրցաշարի մի շարք հանդիպումներ անձրեւի պատճառով ընդհատվել էին։ Անավարտ էր մնացել նաեւ Դավիթ Նալբանդյանի եւ Սարետայի հանդիպումը, որը հետաձգվել էր 3-1 հաշվի ժամանակ։ Դավիթին հաջողվեց հաղթական ավարտի հասցնել մրցախաղըՙ երկու խաղափուլերն էլ ավարտելով իր օգտին (6-2, 6-4)։ Արգենտինահայ թենիսիստը հաջողության հասավ նաեւ հաջորդ փուլումՙ պարտության մատնելով Վոլանդրիին (7-6, 3-6, 6-4)։
Երրորդ շրջանում պայքարից դուրս մնաց Մարատ Սաֆինը, որը նախորդ փուլում հաղթել էր Պարադորն Շրիչափխանին։ Ռուս թենիսիստը զիջեց Մասային (5-7, 4-6)։ Պայքարը շարունակում են նաեւ Կառլովիչը, Կոստան, Սպեյդին, Սաբալետան, Նովակը։