«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2004-05-06 | #83, 2004-05-07 | #84, 2004-05-08


ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՆ ԱՌԱՋԻՆ ԵՐԿՈՒ-ԵՐԵՔ ՏԱՐՈՒՄ ԿՄՆԱ ԱՌԱՆՑ ԱՐՁԱՆԻ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հանրապետության հրապարակն առաջին երկու-երեք տարում կմնա առանց արձանի», այս մասին տեղեկացրեց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։

Նրա խոսքերով, հասարակության մեջ դեռեւս չի հասունացել Հանրապետության հրապարակում որեւէ մեկի արձանը տեսնելու գաղափարը։ Միության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հասարակության 50%-ը հրապարակում ցանկանում է տեսնել Հիսուս Քրիստոսի, Նոյ նահապետի կամ Տիգրան Մեծի արձանները, ինչը, միության նախագահի խոսքերով, ճարտարապետական առումով նախընտրելի չէ։

Ալ. Թամանյանի նախագծած հատակագծի համաձայն, հրապարակը պետք է լիներ ազատ եւ միջանկյալ որեւէ բան չպետք է խանգարեր։ Միության մասնագետները նույնպես կարծում են, որ այս պարագայում դա ճարտարապետական ամենալավ լուծումն է։

Ինչ վերաբերում է հրապարակում տեղադրված էկրանինՙ դա ընդունված տարբերակ է եվրոպական շատ երկրներում։ Սակայն, միության նախագահի խոսքերով, Հայաստանում վահանակը չի ծառայում իր բուն նպատակին եւ հաճախ է հեղեղվում խմիչքի, զվարճավայրերի գովազդներով։ Դրանով պետք Է զբաղվի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման բաժինը, իսկ միությունն արդեն դիմել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4