Հայաստանի ամերիկյան համալսարանի առողջապահական գիտությունների ֆակուլտետի կազմակերպած հանրային առողջապահության երեկվա սեմինարը վերաբերում էր տղամարդկանց առողջությանը։ Ինչ վիճակում են այսօր տղամարդիկ, որոնք են այն գործոնները, որ առավել բացասաբար են անդրադառնում տղամարդկանց առողջության վրա։ Նրանց հիվանդությունների ու մահացածության հիմնական պատճառները եւ ավելի տարածված հիվանդությունների բնույթը, դրանց սոցիալական, քաղաքական եւ հասարակական ազդեցությունները։ Թվերը եւ փաստերն արդյոք մտահոգի՞չ են, ի՞նչ կանխարգելիչ անհրաժեշտ քայլեր պետք է ձեռնարկել։
Սեմինարը վարում էր ՀԱՀ առողջապահության կառավարման դպրոցի տնօրեն Միհրան Նազարեթյանը։ Վերոհիշյալ հարցերի մասին իրենց դիտարկումների, ուսումնասիրությունների հիման վրա եւ աշխատանքային փորձից ելնելով բացատրություններ տվեցինՙ առաջարկներով եւ խորհուրդներով հանդերձ, «Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» տնօրեն Արա Մինասյանը, Հայաստանի բժշկական կենտրոնի ուրոլոգիայի կլինիկայի ղեկավար Արմեն Մուրադյանը, պետական բժշկական համալսարանի հոսպիտալի վերարտադրողական առողջության բաժնի վարիչ Գեորգի Պողոսյանը։
Մ. Բ.