«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2004-05-06 | #83, 2004-05-07 | #84, 2004-05-08


ՋՈՆ ՄԱՐՇԱԼ ԷՎԱՆՍՙ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ՆՈՐ ԴԵՍՊԱՆԸ

Սպիտակ տունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի նախագահ Ջորջ Բուշը մտադրվել է Ջոն Մարշալ Էվանսին նշանակել Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան։ Մինչ դեսպանընկալ երկիր ժամանելը, ըստ ԱՄՆ օրենքների, այդ երկրի Կոնգրեսը պետք է հաստատի նախագահի առաջարկած թեկնածուին։ Ծնունդով Վիրջինիայից Էվանսը ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան եւ հմուտ դիվանագետներից է, ներկայումս պետքարտուղարության Ռուսաստանի հարցերով գրասենյակի տնօրենն է։ Մինչ այդ Էվանսը եղել է պետքարտուղարության հետախուզության բյուրոյի Ռուսաստանի եւ Եվրասիայի հարցերով գրասենյակի տնօրենը։ Ջոն Մարշալ Էվանսը բակալավրի աստիճան է ստացել Եյլի համալսարանում։

Հայաստանում ԱՄն ներկայիս դեսպան Ջոն Օրդուեյը կգլխավորի Ղազախստանի ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4