«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2004-05-06 | #83, 2004-05-07 | #84, 2004-05-08


ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆՙ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ

Դատական գործ N C99-12073 CAS (MCx)

Մարտին Մարության եւ բոլ., իրենց անունից

եւ բոլոր նրանց անունից, ովքեր գտնվում են նույնատիպ իրավիճակում,

Հայցվորներՙ

ընդդեմ

«Նյու Յորք լայֆ» ապահովագրական ընկերության

Պատասխանորդՙ

խմբային դատավարության առկախ վիճակի եվ առաջարկված համաձայնության ամփոփ հայտարարագիր

Բոլոր հատուցում ստացողներին, նրանց ժառանգորդներին, ապահովագրերի տերերին, տերերի ժառանգորդներին եւ բոլոր այն անձանց, ովքեր ունեն որեւիցե բնույթի պահանջ հետեւյալ պայմաններին համապատասխանող կյանքի ապահովագրերի դիմացՙ 1) ապահովագրերն ապահովագրել են հայկական ծագում ունեցող անձանց կյանքը, 2) դրանք վաճառվել են «Նյու Յորք լայֆ» ապահովագրական ընկերության (ՆՅԼԱԸ) կողմից Օսմանյան կայսրությունում 1875 թ. եւ դրանից հետո, 3) դրանք ուժի մեջ էին 1915 թ. հունվարի 1-ի տվյալներով, եւ 4) դրանց դիմաց չի կատարվել մահվան հասույթի, ապահովագրի հանձնման արժեքի, կանխիկ արժեքի նվիրաբերության կամ որեւիցե ուրիշ տեսակի վճարում։

Այս հայտարարագրի նպատակն է տեղեկացնել ձեզ հետեւյալ խմբային դատավարության առաջարկված համաձայնության մասինՙ Մարտին Մարության եւ բոլ., իրենց անունից եւ բոլոր նրանց անունից, ովքեր նույնատիպ իրավիճակում են ու կազմում են հայցվորների խումբը, ի դեմս հայցվորներ, ընդդեմ «Նյու Յորք լայֆ» ապահովագրական ընկերության, ի դեմս պատասխանորդ, դատական գործ N C99-12703 CAS (MCx) («Դատավարություն») Միացյալ Նահանգների շրջանային դատարանի Կալիֆոռնիայի կենտրոնական շրջանում («Դատարան»)։ Առաջարկված համաձայնությունը շարադրված է համաձայնագրի մեջ եւ մանրամասն բացատրված է դատավարության եւ առաջարկված համաձայնության հավելյալ հայտարարագրի մեջ («Հավելյալ խմբային հայտարարագիր»), որը հնարավոր է տեսնել, տեղափոխել եւ դուրս տպել www.ArmeniaInsuranceSettlement.com համաձայնության համակարգչային ցանցային էջից։ Առաջարկված համաձայնության իրավական դրությանը վերաբերող ընդհանուր բնույթի տեղեկությունը, ինչպես նաեւ համաձայնության վավերացումից հետո նրա մեջ մասնակցելու եղանակները եւ պահանջները տեղադրված են համաձայնության համակարգչային ցանցային էջի վրա եւ պարբերաբար կլրացվեն վերջին տվյալներով։

Այս դատավարությունը պնդում է, որ ՆՅԼԱԸ-ն անիրավ կերպով ձախողեց հատուցումներ վճարելը 1875թ. ու դրանից հետո Օսմանյան կայսրությունում հայկական ծագում ունեցող մարդկանց վաճառված իր կյանքի ապահովագրերի դիմացՙ ՆՅԼԱԸ-ը հերքում է այս պնդումները, հավատում է, որ նրանք կեղծ են ու ապակողմնորոշող, եւ առաջ է բերել մի շարք հակաճառություններ հայցվորների պնդումներին։ Առաջարկված համաձայնությունը չպետք է մեկնաբանվի որպես որեւիցե պատասխանատվության կամ սխալ գործողության ընդունում կամ հարուցված որեւիցե պահանջի զորության կամ տկարության նշան։

Այն պարագայում, երբ դատարանը վավերացնի առաջարկված համաձայնագիրը, ՆՅԼԱԸ-ը համաձայնվել է վճարել 20 միլիոն դոլար, որը կտրվիՙ 1) խմբի այն անդամներին, որոնք դուրս չեն եկել հայցվորների խմբից եւ որոնց անհատական հայցերը ներկայացվել են համաձայնության հիմնադրամի խորհրդին ու վավերացվել նրա կողմից, ինչպես նախատեսված է համաձայնագրի մեջ, 2) հայ բարեգործական կազմակերպությունների հիմնադրամին, 3) համաձայնության վարչական ծախսերը հոգալուն, եւ 4) հայցվորների դատապաշտպաններինՙ նրանց վարձատրության եւ ծախսերի դիմաց։ Առաջարկված համաձայնագիրը նախատեսում է ազատել ՆՅԼԱԸ-ը եւ հարակից բաժանմունքները (ինչը սահմանված է համաձայնագրի մեջ) յուրաքանչյուր եւ բոլոր ենթակա ապահովագրերից եւ/կամ խմբային հայցերից (ինչը սահմանված է համաձայնագրի մեջ)։

2004 թ. հուլիսի 30-ին առավոտյան ժամը 9։30 (Արեւմտյան Ամ., տեղական ժամանակով) տեղի է ունենալու դատական ունկնդրություն մեծարգո դատավոր Քրիստինա Ա. Շնայդերի առջեւ, որի ժամանակ պետք է որոշվի, թե արդյոք 1) առաջարկված համաձայնությունը, ինչպես ներկայացված է դատարանի թղթապանակում գտնվող համաձայնագրի մեջ, պե՞տք է վավերացվի որպես արդար, պատշաճ ու ընդունելի, եւ պաշտպանող հայցվորների խմբի անդամների շահերը, 2) հայցվորների խումբը պե՞տք է վավերացվի որպես համաձայնագրի իրականացման համար ճիշտ խումբ, 3) պե՞տք է կայացվեն վերջնական հրաման եւ դատավճիռ, որոնք կհաստատեն համաձայնագիրը, կփակեն դատավարությունըՙ կանխակալ կարծիք արտահայտելով եւ արժանիքների վրա հիմնվելով, կլուծարե՞ն «Նյու Յորք լայֆի» եւ հարակից բաժանմունքներին դեմ բոլոր առկա պահանջները, 4) դատարանը պետք է վավերացնի փաստաբանների վարձատրման ու ծախսերի փոխհատուցման դիմումը, եւ 5) դատարանը պետք է վավերացնի հայցվորների խմբի ներկայացուցիչների անհատական հատուցման դիմումը։ Առաջարկված համաձայնագիրը եթե վավերացվի դատարանի կողմից, կլուծարի ՆՅԼԱԸ-ի եւ/կամ հարակից բաժանմունքների դեմ հարուցած որեւիցե խմբային հայցեր (ինչը սահմանված է համաձայնագրի մեջ)։

Եթե դուք հայցվորների խմբի անդամ եք, դուք կարող եք իրագործել համաձայնությունից բացառվելու ձեր իրավունքը, ինչը մանրամասն բացատրված է հավելյալ խմբային հայտարարագրի մեջ։ Հայցվորների խմբի այն անդամները, ովքեր կնախընտրեն դուրս գալ համաձայնությունից, սահմանափակված չեն լինի վերջնական հրամանի պայմաններով։ Եթե դուք ցանկանաք դուրս գալ առաջարկված համաձայնագրից, դուք պետք է ժամանակին ներկայացնեք գրավոր խնդրանք յուրաքանչյուր ենթակա ապահովագրի համար, որը դուք ցանկանում եք բացառել համաձայնագրիցՙ համապատասխան հավելյալ խմբային հայտարարագրի պայմաններին։ Ձեր խնդրանքի վրայի փոստատան կնիքը պետք է նշված լինի 2004 թ. հունիսի 15-ից ոչ ուշ։ Խնդրանքը պետք է հասցեագրվի Marootian v. New York Life Class Action Settlement, c/o Settlement Administrator, P. O. Box 5053, Portland, Oregon 97208-5053, United States of America։ Խնդրանքի մեջ պետք է նշված լինի հետեւյալըՙ 1) ձեր անունը/ազգանունը, հասցեն, հեռախոսի համարը, 2) տեղեկություն այն ենթակա ապահովագրի մասին, որը դուք ցանկանում եք բացառել համաձայնագրից (ապահովագրի համարը, օրը/ամիսը/տարին, տիրոջ անունը, ապահովագրվածի անունը, ենթակա ապահովագրի վաճառման վայրը, եւ/կամ ապահովագրող նախատեսված մահվան հասույթի գումարը), 3) հստակը հայտարարություն, որ դուք խնդրում եք բացառել ձեզ համաձայնագրից եւ չեք ցանկանում ստանալ համաձայնագրով տրամադրվող ոչ մի հատուցում։ Եթե դուք չեք ցանկանում բացառվել համաձայնագրից եւ մտադիր եք առարկելու առաջարկված համաձայնագրի պայմանները, դուք պետք է դատական կարգով ներկայացնեք ձեր գրավոր առարկությունները մինչեւ 2004 թ. հունիսի 15-ըՙ հետեւելով հավելյալ խմբային հայտարարագրի ընթացակարգին։

Վերոհիշյալը միայն ամփոփագիր է։ Համաձայնագրի մանրամասնությունները, ներառյալ համաձայնության մեջ մասնակցելու եղանակները եւ պահանջները բացատրված են հավելյալ խմբային հայտարարագրի մեջ, որը հնարավոր է տեսնել, տեղափոխել եւ դուրս տպել համաձայնության համակարգչային ցանցային էջի վրայից (www.ArmeniaInsuranceSettlement.com)։ Առաջարկված համաձայնագրի պատճենն առկա է նաեւ դատական թղթապանակի մեջ, որը Միացյալ Նահանգների շրջանային դատարանի Կալիֆոռնիայի կենտրոնական շրջանի դատարանի գործակատարի գրասենյակում է։

2004 թ., 19 փետրվարի

ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՀՐԱՄԱՆԻ ՀԱՄԱՁԱՅՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4