Նախիջեւանում գտնվող Իլհամ Ալիեւը երեկ հայտարարել է, որ Ադրբեջանի տնտեսությունն ամրապնդվում է եւ այսօր Ադրբեջանի բյուջեն 3 անգամ գերազանցում է Հայաստանի բյուջեն, հաղորդում է Ինտերֆաքսը։ Ալիեւը մոռացել է հիշեցնել, որ Ադրբեջանի բնակչությունը 3 անգամ ավելի է Հայաստանի բնակչությունից եւ բյուջեի եկամուտները 1 շնչի հաշվով Հայաստանում եւ Ադրբեջանում նույն մակարդակի վրա են։ Ալիեւը կրկնել է, որ Ադրբեջանը մտադիր է ղարաբաղյան հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, բայց մյուս կողմից պետք է պատրաստ լինել կարգավորման այլ տարբերակների։ «Բաքուն երբեք չի հաշտվի իր տարածքի մի մասի օկուպացիայի հետ», ասել է Ալիեւը։