Օրեր առաջ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի եւ ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարությունների միջեւ, ի դեմս նախարարներ Հովիկ Հովեյանի, Արմեն Սարգսյանի, կայացել է միջգերատեսչական հանդիպում։ Հենց այդ հանդիպման ընթացքում էլ կնքվել է մշակութային համագործակցության համաձայնագիր, որով երկու կողմերը կզարգացնեն մշակութային համագործակցությունը։ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ըստ երկու նախարարությունների միջեւ մշակված համատեղ ծրագրի, կաջակցի Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նոր բեմադրություններին, ԼՂՀ տարածքում պատմամշակութային հուշարձանների հետազոտման եւ վերականգնման աշխատանքներին, համապատասխան մեթոդական գրականության հրատարակմանը եւ այդ գործընթացին բարձրորակ կադրերի մասնակցության ապահովմանը։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ