«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2004-05-18 | #91, 2004-05-19 | #92, 2004-05-20


ԼՊՈՒՏՅԱՆ-ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄՐՑԱԽԱՂ

Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը երեկ տեղեկացրեց, որ հանձնաժողովը դիմել է ԱԺ բոլոր խումբ-խմբակցություններինՙ ներկայացնելու շախմատ խաղացողների անունները, ովքեր կմասնակցեն Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային գրոսմայստեր, «Չեսս» շախմատային ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանի հետ միաժամանակյա խաղաշարին։ Խաղաշարը կկայանա մայիսի 26-ին, ժամը 13։30-ին, ԱԺ շենքում։

Խաղաշարը նվիրվում է Տիգրան Պետրոսյանի ծննդյան 75-ամյակին, ինչպես նաեւ 1918 թ. մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման տարեդարձին։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4