«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2004-05-18 | #91, 2004-05-19 | #92, 2004-05-20


ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

Կենտրոնական բանկի խորհուրդը, որը վարում էր բանկի նախագահ Տ.Սարգսյանը, մայիսի 18-19-ի նիստում հաստատեց ՀՀ ԿԲ 2004թ. առաջին եռամսյակի ծախսերի նախահաշվի եւ կապիտալ ներդրումների ծրագրի կատարողականը, ՀՀ ԿԲ 2004թ. առաջին եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը եւ «ՀՀ ԿԲ հաշվապահական հաշվառման վարման կանոնները» ձեռնարկի «ՀՀ ԿԲ ֆինանսական հաշվետվության եւ միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տարրերը, կազմման մեթոդիկան եւ ներկայացումը» գլուխը։

ԿԲ խորհուրդը համաձայնություն տվեց գրանցել «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ «Կենտրոն» եւ «Էրեբունի-1» մասնաճյուղերըՙ համապատասխանաբար ք. Երեւան, Արամի 3 եւ ք. Երեւան, Տիտոգրադյան 14 հասցեներով, «Հայխնայբանկ» ՓԲԸ-ի Նոր Հաճընի մասնաճյուղի գործունեության վայրի փոփոխությունըՙ ք. Նոր Հաճըն, Չարենցի 18 հասցեով, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Սիսիան» եւ «Քաջարան» մասնաճյուղերի գործունեությունների վայրի փոփոխություններըՙ համապատասխանաբար ք. Սիսիան, Սիսականի փողոց, թիվ 21, եւ ք. Քաջարան, Լեռնագործների փողոց, թիվ 4 հասցեներով։

ԿԲ խորհրդի որոշմամբ արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա տրամադրվեց անհատ ձեռնարկատեր Գեւորգ Գեւորգյանին, իսկ «Կոն-բրոսել» ՍՊԸ-ին եւ «ԱԼՍ Էրզրումցի» ՍՊԸ-ին այլ վայրում եւս արտարժույթի առք ու վաճառք իրականացնելու լիցենզիաներ տրամադրվեցին։

ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4