ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայիսի 20-ին եւ 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւ եւ ամպրոպ, 22-ին առավելապես առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը 20-21-ին կնվազի 2-4, այնուհետեւ կբարձրանա 3-5 աստիճանով։
Ըստ հիդրոօդերեւութանական կանխատեսումների, նշված ժամանակահատվածում օդի միջին ջերմաստիճանը Շիրակում կտատանվի գիշերըՙ +1 +6, ցերեկըՙ +9+14, Կոտայքում գիշերըՙ +1 +6, ցերեկըՙ +9 +14, Գեղարքունիքում գիշերըՙ +1 +6, ցերեկըՙ +9 +14, Լոռիում գիշերըՙ +5 +10, ցերեկըՙ +12 +17, Տավուշում գիշերըՙ +7 +12, ցերեկըՙ +15 +20, Արագածոտնի բարձրադիր շրջաններում գիշերըՙ +1 +6, ցերեկըՙ +9 +14, ցածրադիր մասերում գիշերըՙ +5 +10, ցերեկըՙ +17 +22, Արարատյան դաշտում գիշերըՙ +5 +10, ցերեկըՙ +17 +22, Վայոց Ձորում գիշերըՙ +5 +10, ցերեկըՙ +17 +22, Սյունիքի հովիտներում գիշերըՙ +7 +12, ցերեկըՙ +15 +20 եւ նախալեռներում գիշերըՙ +5 +10, ցերեկըՙ +12 +17 աստիճանի սահմաններում։
Այդ օրերին Արեգակի գումարային ակտիվությունը կլինի ցածր, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունըՙ բարձր, իսկ գեոմագնիսական դաշտըՙ կայուն։ Օդի հարաբերական խոնավությունը կտատանվի 75-80 տոկոսի սահմաններում։
Երեւանում մայիսի 20-ին եւ 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ, 22-ինՙ առավելապես առանց տեղումների եղանակ։ Ջերմաստիճանը գիշերըՙ +7 +9, ցերեկըՙ +22 +24 աստիճան։ Ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը մայրաքաղաքում կլինի 15 միկրոռենտգեն/ժամ։