Մայիսի 24-ին Փարիզում տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերով հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ներկայացվելու է ղարաբաղյան հակամարտության ԵԽԽՎ զեկուցող Թերի Դեւիսի պատրաստած զեկույցը, հաղորդում է Ադրբեջանի պաշտոնական «Ազերթաջ» գործակալությունը։ Փաստաթղթին Դեւիսը տվել է «հակամարտություն, որով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը» անվանումը։