«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2004-05-20 | #93, 2004-05-21 | #94, 2004-05-22


«ՄԻԱՅՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ», ԱՍՈՒՄ Է ԱԼԻԵՎԸ

Իլհամ Ալիեւը «Եվրոնյուս» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատրաստակամություն է հայտնել Լեռնային Ղարաբաղին տրամադրելու ինքնավարություն։ «Մենք համաշխարհային հանրությանը հայտնել ենք, որ պատրաստ ենք Ղարաբաղի հայերին տալ ինքնավարության ամենաբարձր կարգավիճակ», ասել է Ադրբեջանի նախագահը։ Ղարաբաղի հայ ժողովրդի ինքնորոշման ձգտումն Ալիեւը որակել է անհեթեթություն, քանի որ հայերն արդեն իսկ ինքնորոշվել են։ «Նրանք ունեն Հայաստան անունով իրենց երկիրը», ասել է Ալիեւը։ Եթե հայերը չհամաձայնվեն ինքնավարության հետ, ապա Ադրբեջանը ցանկացած ճանապարհով կազատագրի Ղարաբաղը, սպառնացել է Ադրբեջանի ղեկավարը։

Իսկ ահա Ադրբեջանի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակին, հաղորդում է Ինտերֆաքսը։ «Առաջին փուլում ազատվում են 7 շրջանները եւ այդ դեպքում կարող է բացվել Բաքու-Երեւան ուղին (երկաթգիծը)։ Ապագայում ԼՂ կարգավիճակի հարցը կարող է դառնալ առանձին բանակցությունների առարկա», ասել է Մուրթուզ Ալեսքերովը։ Այս առաջարկությունը, ասել է նա, քննարկվելու է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հետագայում կայանալիք բանակցություններում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4