«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2004-05-20 | #93, 2004-05-21 | #94, 2004-05-22


ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

Այսօր տեղի կունենան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրի հանդիպումները։ Տուրի կենտրոնական հանդիպումն, անշուշտ, երկրի չեմպիոն «Փյունիկի» եւ 2-րդ մրցանակակիր «Բանանցի» մրցավեճն էր։ Սակայն այն տեղի չի ունենա։ Բանն այն է, որ «Փյունիկի» կազմում բացակայում են հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներՙ Ապուլա Բետեն, Կառլ Լոմբեն, Նդումբուկ Բալեպ Բան, Էդգար Մանուչարյանն ու Ժորա Հովհաննիսյանը, որոնք այս օրերին Սլովակիայում հանդես են գալիս ՀՀ պատանեկան հավաքականի կազմում։

Թեեւ տուրի կենտրոնական մրցախաղը չի կայանա, սակայն մյուս հանդիպումներն էլ պակաս հետաքրքրություն չեն ներկայացնում։ Ոսկեհատում առաջնությունում հաջող հանդես եկող «Միկան» հյուրընկալելու է «Շիրակին»։ «Հրազդանում» կմրցեն «Կիլիկիան» ու «Դինամո-Զենիթը»։ Երկու թիմերն էլ նախորդ տուրում հաջող էին խաղացել։ «Կիլիկիան» Գյումրիում հաղթել էր «Շիրակին» (4-3), իսկ դինամոյականները պատվաբեր ոչ-ոքի էին (2-2) խաղացել երկրի չեմպիոն «Փյունիկի» հետ, որն առաջին միավորներն էր կորցրել։ Այնպես որ, «Հրազդանում» կայանալիք խաղը եւս մեծ հետաքրքրություն է ներկայացնում։

Առաջնության հետնապահ «Կոտայքը» կհյուրընկալի «Լեռնագործ-Արարատին»։ Երկու թիմերն էլ ձգտում են շտկել մրցաշարային դրությունը, ուստի սպասվում է համառ մրցակցություն։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4