Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ֆրանսպրեսին ասել է, որ որոշակի դադարից հետո աշխուժանում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ղարաբաղյան կարգավորման բանակցությունները, հաղորդում է «Ազատությունը»։
Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, թե Բաքուն կողմնակից է միջանկյալ մի համաձայնագրի, որով Լեռնային Ղարաբաղի շրջակա շրջանները վերադարձնելու դիմաց Ադրբեջանը վերականգնի Հայաստանի հետ հաղորդակցության ուղիները։ Ըստ Մամեդյարովի, նման համաձայնությունը կթուլացնի լարվածությունը կողմերի միջեւ եւ «հնարավորություն կստեղծի, որ բանակցություններն առաջ ընթանանՙ որեւէ փոխզիջման հասնելու նպատակով»։
Ու թեեւ Երեւանը քանիցս անընդունելի է համարել Ադրբեջանի առաջարկությունը, արտգործնախարար Մամեդյարովն ասել է, որ ինքը «հաստատակամ է լինելու»։