«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2004-05-21 | #94, 2004-05-22 | #95, 2004-05-25


«ՄԵԾԱՄՈՐԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՉՈՐԱՆՈՒՄ ԵՆ ԾԱՌԵՐԸ, ԿԱՆԱՅՔՙ ՎԻԺՈՒՄ»

Թուրքական «Հյուրիեթ» օրաթերթը մայիսի 24-ի համարում անդրադարձել է Մեծամորի ատոմակայանին, մասնավորապես նշելով, որ կայանից տարածվող կասկածելի հոտը Թուրքիայի գյուղերում անհանգստություն է պատճառում։ Երեւանից 40 կմ եւ Թուրքիայի սահմանից 16 կմ հեռու գտնվող ատոմակայանից տարածվող հոտը հատկապես զգացվում է Իգդիրի Աշաղը Ալիջան գյուղում։ Տեղացիները բողոքում են, որ վերջին տարիներին գյուղում ծառերը չորանում են, ավելանում են քաղցկեղի դեպքերը, իսկ կանայք ավելի հաճախ են վիժում, գրում է «Հյուրիեթը»։ Երբ քամին փչում է արեւելքից, ատոմակայանից տարածվող հոտն այնքան տհաճ է, որ մարդիկ չեն կարողանում դուրս գալ փողոց։

«Հյուրիեթը» գրում է, որ մինչեւ օրս Մեծամորի ատոմակայանում 150 վթար է եղել։ Բացի դրանցից, ատոմակայանը կառուցվել է Արարատ սարի սեյսմակայուն գոտում, աղտոտվում են ջրային պաշարները։ Հայաստանը, գրում է թերթը, ատոմակայանը փակելու Եվրամիության պահանջն ականջի հետեւ է գցում, քանի որ չունի էներգիայի այլընտրանքային աղբյուրներ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4