«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2004-05-21 | #94, 2004-05-22 | #95, 2004-05-25


«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ» ԸՆԴԴԵՄ «ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ»ՙ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մայիսի 31-ին կլսի «Նոր ժամանակներ» կուսակցության հայցն ընդդեմ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի եւ քարտուղար Ալեքսան Կարապետյանի։ Այս մասին Արմենպրեսի թղթակցին հայտնեցին մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանից։

Հիշեցնենք, որ «Նոր ժամանակներ» կուսակցությունը քաղաքացիական հայցով դատարան էր դիմել մայիսի 17-ին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4