ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Մայիսի 27-28-ը Երեւանում տեղի կունենա Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ոչ ռեզիդենտ դեսպանների (նստավայրըՙ ՀՀ-ից դուրս) հավաք։ Հավաքի մասնակիցները մայիսի 27-ին հանդիպումներ կունենան ՀՀ նախագահի, ՀՀ արտաքին գործերի, տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարարների հետ, կայցելեն Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին։ Մայիսի 28-ին նրանք կայցելեն 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր, ուր ծաղկեպսակներ կդնեն։