«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2004-05-22 | #95, 2004-05-25 | #96, 2004-05-26


ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ ԱՄՆ-ԻՑ ԵՎ BBC-ԻՑ

Երեկ Ադրբեջանի խորհրդարանի մի շարք պատգամավորներ դատապարտել են Բաքվում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշի այն հայտարարությունը, որով ամերիկացի դիվանագետը անհնար էր համարել Վաշինգտոնի սանկցիաների կիրառումը ամերիկյան այն ընկերությունների նկատմամբ, որոնք գործունեություն են ծավալել Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը։

Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունից պատգամավոր Մուբարիզ Գուրբանլին իր հերթին ադրբեջանական ռադիոընկերություններին կոչ է արել եթեր չտրամադրել բրիտանական BBC հեղինակավոր ընկերությանը, քանի որ, ըստ նրա, այդ ընկերությունը հայամետ է։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4