«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2004-05-22 | #95, 2004-05-25 | #96, 2004-05-26


ՍՏԱՎՐՈՊՈԼՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ ԵՆ ԳՐՈԶՆՈՒ ՀԱՅ ԲՆԱԿԻՉ ԵՎ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԴՈՒՄԱՅԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

ՍՏԱՎՐՈՊՈԼ, 25 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ստավրոպոլի երկրամասի իրավապահ մարմինների տվյալներով, երկուշաբթի ուշ երեկոյան Վորոշիլովի պողոտայում գտնվող «Վերսալ» սրճարանի տարածքում անհայտ անձինք ինքնաձիգ զենքով սպանել են Գրոզնու բնակիչ Էդուարդ Աղաջանյանին։ Դեպքի վայրից հրազենային վերքերով քաղաքային հիվանդանոց են տեղափոխվել նաեւ քաղաքային դումայի պատգամավոր Օլեգ Կազնոչեեւը եւ սրճարանի մի աշխատակցուհի։ Կազնոչեեւը ստացած վերքերից հիվանդանոցում վախճանվել է։ Հանցագործները թաքնվել են ՎԱԶ-2106 ավտոմեքենայով, որն ավելի ուշ հայտնաբերվել է դեպքի վայրից ոչ հեռու։ Մեքենայի սրահը զննելիս օպերլիազորները հայտնաբերել են ինքնաձիգ եւ «Մակարով» տեսակի ատրճանակ։ Կատարվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ պարզելու եւ ձերբակալելու համար հանցագործությանը մեղսակից անձանց։ Ինչպես հաղորդում է «Նովոստի» գործակալությունը, Ստավրոպոլի եւ Շպակովյան շրջանի տարածքում կատարվում են համալիր հատուկ միջոցառումներ «Վուլկան-5» ծրագրով։ Ստավրոպոլի Արդյունաբերական շրջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել ըստ «սպանություն» հոդվածի։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4