Վերջին մեկ ամսվա ընթացքում «Ազգային միաբանության» առաջնորդը երկու անգամ փորձ է արել հանդիպելու հանրապետության նախագահին։ Այս մասին «Ազգը» տեղեկացավ ոչ պաշտոնական աղբյուրներից։ Առաջին դեպքում Արտաշես Գեղամյանի նախաձեռնությանը նախագահական պալատում չեն արձագանքել, իսկ երկրորդ դեպքում ընդդիմության առաջնորդի հավակնություն ունեցող գործչին ընդունել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը։ Մեր աղբյուրները վստահեցնում են, թե իբր Գեղամյանը փողոցային հանրահավաքները դադարեցնելու դիմաց առաջարկել է իրեն նշանակել Երեւանի քաղաքապետ։