Կիրակի օրըՙ ուշ երեկոյան Ապարան-Երեւան ճանապարհին վթարվել է ԱԺ պատգամավոր, «Ժողպատգամավոր» խմբի անդամ Մուշեղ Մովսիսյանի «Մերսեդես-Ս» մակնիշի մեքենան, որը համարվում է անվտանգության ամենահուսալի համակարգ ունեցող փոխադրամիջոցներից մեկը։ Հանրապետական հիվանդանոց տեղափոխելու պահից պատգամավորը եղել է անգիտակից վիճակում։ Նա իր օգնական Դմիտրի Մարտիրոսյանի հետ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է, թոքերի հեմատորոքս եւ պնեւմատորոքս ախտորոշմամբ, գանգուղեղային վնասվածքով, եւ արհեստական շնչառություն է ստանում։ Ինչպես «Ազգին» տեղեկացրեց վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկը, Մուշեղ Մովսիսյանի եւ նրա օգնականի վիճակը շարունակում է մնալ ծանր, երկուսն էլ անգիտակից վիճակում են։
Նկատենք, որ Մովսիսյանի անունը լայն հասարակությանը հայտնի դարձավ հոկտեմբերի 27-ի դեպքերից անմիջապես հետո, երբ, իբրեւ կասկածյալի, նրան ձերբակալեցին հենց խորհրդարանի դահլիճից։
Կ. Դ.