ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԳ նախարար Վ. Օսկանյանն այսօր ընդունել Է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ դեսպան Սթիվեն Մաննին։ Վերջինս Հայաստան էր ժամանել Բաքվից, ուր մասնակցել էր Նավթի եւ գազի միջազգային 11-րդ ցուցահանդես-համաժողովին, առանձնազրույցներ ունեցել Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւի եւ ԱԳ նախարար Է. Մամեդյարովի հետ։
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, զրույցի ընթացքում տեղեկացնելով վերոհիշյալ հանդիպումների մասինՙ Ս. Մաննը հաստատել Է համանախագահների պատրաստակամությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցող կողմերի հետ փոխշահավետ լուծումներ գտնելու գործում։
ՀՀ ԱԳ նախարարը եւ դեսպանն անդրադարձել են Պրահայում եւ Ստրասբուրգում տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների նախորդ հանդիպումներին, ինչպես նաեւ շոշափել հունիսի 21-ին կրկին Պրահայում նախատեսված հանդիպման հետ կապված որոշ հարցեր։
Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն Է ծավալվել նաեւ էներգետիկայի ոլորտում տարածաշրջանում ներկա զարգացումների վերաբերյալ։