Հայաստանի արտգործնախարարը երեկ ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի մաս է կազմում Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Ըստ Օսկանյանի, ցեղասպանությունը ճանաչելու հարցում Հայաստանն աշխատում է երեք ուղղությամբ։ Առաջինՙ երկկողմ, երբ առանձին երկրներ կամ խորհրդարաններ ճանաչում են 1915 թ. ցեղասպանությունը, երկրորդՙ միջազգային կազմակերպություններ, եւ երրորդՙ ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից։ Արտգործնախարարը նշեց, որ այսօր Թուրքիայում ցեղասպանության հարցի քննարկումների վրա արդեն տաբու չկա, եւ թուրքական հասարակությունն ավելի ազատ է այս հարցում, ճիշտ էՙ Հայոց ցեղասպանության ժխտման ենթատեքստով։