Վերջին տասը տարիներին Իսրայելում բնակություն հաստատած հայաստանցիներն օրերս հավաքվել են Բատյամ քաղաքում ՙ նշելու հայկական նոր կազմակերպության ծնունդը։ Իսրայելում Հայաստանի հյուպատոս Ցոլակ Մոմճյանն այդ առիթով քաղաքի ռեստորաններից մեկում հյուրասիրություն է կազմակերպել, որին մասնակցել են Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը եւ Երուսաղեմի հայոց պատրիարքարանի ներկայացուցիչները։
Իսրայելի հայերի միության ղեկավար է ընտրվել արթիկցի Աբրահամ Չոփիկյանը։ Նա ասել է, որ միության գլխավոր նպատակը Իսրայելում բնակվող հայաստանցի ընտանիքներին օգնելն է, քանի որ վերջիններս դժվարություններ են կրում հատկապես աշխատանք գտնելու հարցում։ Հայ-իսրայելական առեւտրային հարաբերությունների հետագա զարգացմանն աջակցելը նույնպես միության հիմնական նպատակներից է։
Ռ. Պ.