«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2004-06-03 | #102, 2004-06-04 | #103, 2004-06-05


ՄՐՑԱՇԱՐ ՆՎԻՐՎԱԾ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ 75-ԱՄՅԱԿԻՆ

Ինչպես հայտնի է, ՖԻԴԵ-ն 2004 թ. հայտարարել է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի տարի։ Աշխարհահռչակ շախմատիստի 75-ամյա հոբելյանի առթիվ հունիսի 9-15-ը Մոսկվայի «Արարատ» նորակառույց հյուրանոցի «Խաչատրյան» սրահում շախմատային յուրօրինակ մրցամարտ կանցկացվի։ Մրցավեճի կբռնվեն Տիգրան Պետրոսյանի եւ աշխարհի հավաքականները։ Տիգրան Պետրոսյանի հավաքականը կգլխավորի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը։ Մյուս խաղատախտակների վրա կխաղան հունգարացի Պետեր Լեկոն, Իսրայելը ներկայացնող Բորիս Գելֆանդը եւ հայ գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Ռաֆայել Վահանյանն ու Սմբատ Լպուտյանը։

Աշխարհի հավաքականում առաջին խաղատախտակի վրա կխաղա հնդիկ գրոսմայստեր, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը։ Հանդես կգան նաեւ անգլիացի Մայքլ Ադամսը, ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը, ֆրանսիացի Էտյեն Բաքրոն, իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոն եւ հոլանդացի Լուկ վան Վելին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4