«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2004-06-03 | #102, 2004-06-04 | #103, 2004-06-05


ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆ ԽՆԴՐՈՂՆԵՐԻ ՄԵՋ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ 16-ՐԴ ՏԵՂՈՒՄ

Ընթացիկ տարվա առաջին քառորդում ընդամենը 1446 Հայաստանի քաղաքացիներ են դիմել զարգացած երկրներում ապաստան ստանալու համար, հայտնում է ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակից ստացված հաղորդագրությունը։ Այդ արդյունքով Հայաստանը 16-րդ երկիրն է Ռուսաստանի Դաշնությունից, Սերբիայից, Մոնտենեգրոյից, Թուրքիայից, Չինաստանից եւ ուրիշ տասը երկրներից հետո։

Ըստ հաղորդագրության, նշյալ ժամանակահատվածում տարբեր երկրներից 92700 մարդ ապաստան ստանալու դիմում է ներկայացրել 29 երկրների համապատասխան իշխանություններին։ Դիմում ստացած երկրների մեջ առաջինը Ֆրանսիան է (15740), երկրորդըՙ Միացյալ Թագավորությունը (10590), երրորդըՙ Գերմանիան (10170)։ Ի դեպ, Ֆրանսիան միակն է, որին ուղղված դիմումների թիվն ավելացել է նախորդ տարվա համեմատությամբ։

Տվյալները ցույց են տալիս, որ հայաստանցի ապաստան խնդրողների նախընտրելի երկիրը նույնպես Ֆրանսիան է (388 դիմում), երկրորդըՙ Գերմանիան (148), երրորդըՙ Ավստրիան (133)։ Հաջորդաբար մյուս երկրներն ենՙ Շվեյցարիան, Մ. Նահանգները, Շվեդիան, Բելգիան, Սլովակիան, Նիդեռլանդները, Իսպանիան, Բուլղարիան, Նորվեգիան, Չեխիան, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, Հունգարիան եւ Լյուքսեմբուրգը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4