«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2004-06-04 | #103, 2004-06-05 | #104, 2004-06-08


ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ՓԱԿԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ

ԱՆԿԱՐԱ, 7 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիայի Իգդիրի մարզի նահանգապետ Նուրեթդին Արասը հանդես է եկել հայկական ատոմակայանը շուտափույթ փակելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ: Ըստ նրա, «Իգդիրի բնակիչներին անհանգստացնում է վթարի հնարավորությունը կայանում կամ ռադիացիայի արտահոսքը»: Արասը հայտնել է, որ մարզի ղեկավարությունը սկսել է ստորագրություններ հավաքել ՀԱԷԿ-ի փակման պահանջով: Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, այդ փաստաթուղթը ներկայացվելու է Թուրքիայի կենտրոնական իշխանություններին եւ ՄԱԳԱՏԷ-ին: Նա կոչ է արել նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը «ըստ կարելվույն շուտ միջոցներ ձեռնարկել ՀԱԷԿ-ի փակման ուղղությամբ»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4