«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2004-06-04 | #103, 2004-06-05 | #104, 2004-06-08


ԱՋԱՐԻԱՅԻ ԴԵՊՔԵՐԸ ՉԵՆ ԽԱՆԳԱՐԵԼ ԾԱՎԱԼԱՅԻՆ ԱՃ ԱՐՁԱՆԱԳՐԱԾ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ

Ինչպես տեղեկացանք տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունից, ընթացիկ տարվա հինգ ամիսներին հայկական երկաթուղով բեռնափոխադրումների ծավալն ավելացել է 20 տոկոսով: Արտահանման ծավալներն աճել են 73 տոկոսով, ներմուծմանըՙ 22 տոկոսով, ներհանրապետական փոխադրումներըՙ 7 տոկոսով: Արտահանվող ապրանքների մեջ գերակշռել են պղնձի խտանյութն ու ցեմենտը: Ներմուծման աճին նպաստել են ցորենի, ավիակերոսինի եւ պարարտանյութերի ներկրումները:

Նախարարության լրատվական ծառայությունից նաեւ տեղեկանում ենք, որ Աջարիայի դեպքերը չեն ազդել դեպի Հայաստան եւ Հայաստանից դուրս իրականացվող բեռնափոխադրումների ծավալների վրա: Նման եզրակացության համար հիմք է ծառայել բեռնափոխադրումների ծավալների վերաբերյալ ցուցանիշների վերլուծությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4