«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2004-06-05 | #104, 2004-06-08 | #105, 2004-06-09


ՄԱՍՆԱԿԻ ԱՊԱՔՐԵԱԿԱՆԱՑՈՒՄ

Խորհրդարանը երեկ երկրորդ ընթերցմամբ քննարկեց քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի նախագիծը: Բարեփոխված նախագծում միաժամանակ եւ ապաքրեականացումներ, եւ խստացումներ են կատարվել: Վիրավորանքի եւ զրպարտության հոդվածներում պահպանվել է 1 տարի ազատազրկմամբ պատիժը, եթե նույն արարքը անձը կատարել է կրկին: Սակայն նույնիսկ այս դեպքում օրենքը հնարավոր է համարում նաեւ տուգանքի միջոցով մեղքի քավումը: Վիրավորանքի հոդվածի համաձայն` նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 800-ապատիկի չափով, զրպարտության հոդվածի համաձայն` նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից 1000-ապատիկի չափով:

Հայտնի է, որ Եվրոխորհուրդը պահանջում էր ապաքրեականացնել այս հոդվածները, եւ ինչպես տեղեկացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, մասնակի այս ապաքրեականացումը Եվրոխորհրդի առաջարկած այլընտրանքային տարբերակներից է:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4