Հենց նոր բյուջեի կատարողականների հաշվետվությունները հորով-մորով արած խորհրդարանին Վիկտոր Դալլաքյանը հակադրեց ընդդիմադիրների մեկնաբանությունը սոցիալական «կատարողականների» մասին: Համաշխարհային բանկի տվյալներով, Հայաստանը դասվել է աշխարհի ամենաաղքատ 49 երկրների շարքում, ժողովրդի 80 տոկոսն աղքատ է, բնակչության 40 տոկոսը թերսնվում է: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով բնակչության 1,5 միլիոնանոց հատվածի սննդի 70 տոկոսից ավելին կազմում են հացն ու կարտոֆիլը:
1998 թվականի համեմատ 2 անգամ աճել է տուբերկուլյոզով հիվանդների, 1,4 անգամ շաքարախտով, 1,2 անգամ սիրտ-անոթային եւ օնկոլոգիական հիվանդությունների թիվը: 1990 թվականի համեմատ բնակչության 1000 մարդուն ընկնող բնական աճը կրճատվել է 8 անգամ, իսկ ծնելիության եւ պտղաբերության ցուցանիշը` 2 անգամ: