«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2004-06-08 | #105, 2004-06-09 | #106, 2004-06-10


«ՍՓՅՈՒՌՔ» ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑ «ՌՈՒՄԻՆԻԱ - 2004» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ 11-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻՆ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆ ԹԱՏՐՈՆ-ՍՏՈՒԴԻԱՆ

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո հաղորդագրությունից, մայիսի 31-ից հունիսի 6-ը Ռումինիայի Սիբիու քաղաքում կայացած Սիբիու-2004 միջազգային թատերական 11-րդ փառատոնին, աշխարհի 66 երկրների թատերական եւ երաժշտական խմբերի հետ Հայաստանից մասնակցեց Հենրիկ Մալյան թատրոն-ստուդիան:

Փառատոնին թատրոնը ներկայացավ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա թատրոն-ստուդիայի հիմնադիր Հենրիկ Մալյանի բեմադրած «Հեքիաթներ» ներկայացումով:

Փառատոնի օրերին Եվրոպական միությունն ընդունեց որոշումՙ Տրանսիլվանիայում գտնվող միջնադարյան Սիբիու քաղաքը «Եվրոպայի մշակութային մայրաքաղաք-2007 թ.» ընտրելու մասին, որը համընկնում է Ռումինիայի ԵՄ ընդունվելու նախատեսված ժամկետի հետ:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4