ՄՈՍԿՎԱ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր այստեղ մեկնարկեց շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 75-ամյակին նվիրված մրցաշարըՙ աշխարհի եւ «պետրոսյանական» հավաքականների միջեւ:
«Իմ կարծիքով մրցաշարին մասնակցում են աշխարհի 10 ուժեղագույն շախմատիստներից 6-ը, լրագրողներին ասել է Պետրոսյանի թիմը գլխավորող աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովը: Այս մրցույթը կարելի է դասել շախմատային ամենաբարձր մակարդակի մրցաշարերի կարգում»: Մրցույթի կազմակերպիչներն են Ռուսաստանի շախմատային ֆեդերացիան, ֆեդերացիայի նախագահ, ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Ժուկովի գլխավորությամբ, մի շարք ռուսաստանցի հայ գործարարներ:
Մրցաշարի մասնակիցներին հյուրընկալելու է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը, որտեղ հունիսի 11-ին կկայանա պաշտոնական ընդունելություն:
Մրցաշարը մեկնաբանելու համար հրավիրվել է աշխարհի չեմպիոն Անատոլի Կարպովը: