«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#107, 2004-06-11 | #108, 2004-06-12 | #109, 2004-06-15


ՀԱՅՏՆԻ ԱՀԱԲԵԿԻՉ ԴԱՈՒԴ ԻԲՐԱՀԻՄՆ ՈՒԶՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ

Բաքվի «Էխո» թերթը, վկայակոչելով Հնդկաստանի անվտանգության ծառայության մի աշխատակցի, գրում է, որ հայտնի ահաբեկիչ Դաուդ Իբրահիմն ուզում է տեղափոխվել Ադրբեջան: Վերջինս սերտ կապերի մեջ է ահաբեկչական «Ալ Ղաիդա» եւ «Լաշքյարե թոիբա» կազմակերպությունների հետ: «Էխոն» Հնդկաստանում Ադրբեջանի դեսպանատնից փորձել է ճշտել, թե արդյոք Բաքուն «պատրա՞ստ է դռները բացել» ահաբեկչի առաջ: Դեսպանատանը ընդգծել են, որ չեն ցանկանում մեկնաբանել այդ լուրը, քանի որ ավելի վաղ հնդկական «Թելեգրաֆ» թերթում տպագրված տեղեկությունը (որ ահաբեկիչը ցանկանում է Ադրբեջան տեղափոխվել) դեսպանատունը պաշտոնապես չի ստացել Հնդկաստանի կառավարությունից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4