«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#107, 2004-06-11 | #108, 2004-06-12 | #109, 2004-06-15


ԵՎՍ ՄԻ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն իր ղեկավարած գերատեսչության եւ ՀՀ փորձագիտական կենտրոնի անունից պաշտոնական նամակով երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին GIA GEM INSTRUMENTS ընկերության արտադրության ժամանակակից անհրաժեշտ սարքավորումներով հագեցած թանկարժեք եւ կեղծված քարերի ուսումնասիրման եւ բացահայտման փոքր լաբորատորիա ձեռք բերելու համար:

Կառավարությանն առընթեր բարեգործական ծրագրերը կարգավորող հանձնաժողովի որոշմամբ, նշված լաբորատորիայի ստեղծումը դասվել է բարեգործական ծրագրերի շարքը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4