«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#107, 2004-06-11 | #108, 2004-06-12 | #109, 2004-06-15


«ԽԱՉԱՏՐՅԱՆ» ՍՐԱՀՈՒՄ ՊԱՐԵՐԸ ՍՈՒՍԵՐՈՎ ՉԵՆ

Ռեպորտաժ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ «Արմավիա» ընկերության աջակցությամբ

«Արարատ Հայաթ» հյուրանոցի «Խաչատրյան» սրահը չի կարողանում ընդունել շախմատասերներին, ովքեր ցանկանում են դիտել աշխարհի ուժեղագույն գրոսմայստերների մրցավեճը: Մինչ այս պահը Տիգրան Պետրոսյանի անունը կրող թիմին չի հաջողվում շրջել ճակատագրի անիվը: Մեր թիմի անդամներից լավ մարզավիճակում չէ Լպուտյանը, որը մոտ 9 ամիս չի խաղացել մրցաշարերում: Մեկնարկում երկու պարտություն կրեց Գելֆանդը, Կասպարովը սպասվածից ավելի շատ ոչ-ոքիներ է անում: Հակոբյանը հավասար դիրքում ցավալիորեն սխալվեց եւ տանուլ տվեց Անանդին, բայց իսկույն ուշքի եկավ եւ պարտության մատնեց վան Վելիին: Ամենաջերմ խոսքերը պետք է ասել մրցապայքարի ավագագույն մասնակցիՙ Վահանյանի հասցեին: Խաղալով իրենից շատ ավելի երիտասարդ եւ նկատելիորեն բարձր վարկանիշներ ունեցող շախմատիստների հետ, Ռաֆայելը խաղում է պատանեկան ավյունով, նուրբ վարպետությամբ եւ չի կրել ոչ մի պարտություն:

Եվ այսպես, երրորդ տուրում աշխարհի հավաքականը կրկին հաղթեցՙ 3,52,5: Հաջորդ օրը «պետրոսյանականներին» վերջապես հաջողվեց կասեցնել մրցակիցների հաղթարշավըՙ 33: Իսկ նախավերջին տուրում սկսեց ուրվագծվել առաջին թիմային հաջողությունը: Լեկոն մեթոդաբար իրացրեց իր առավելությունը եւ կարեւոր հաղթանակ տարավ Անանդի նկատմամբ: Հակոբյանը ոչ-ոքի խաղաց Բաքրոյի, Վահանյանըՙ վան Վելիի, Գելֆանդըՙ Ադամսի հետ: Շարունակվող երկու պարտիաներում Կասպարովը փորձում է առավելության հասնել Սվիդլերի նկատմամբ, իսկ Լպուտյանը ոչ-ոքիի համար պայքարում է Վալյեխոյի հետ:

ԳԱԳԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4