Ամերիկայից «Ֆայ թետա կապա» միջազգային պատվո ընկերակցության «Սիգմա ֆայ» մասնաճյուղի փոխնախագահ Սիմոն Մաղաքյանը (տե՛ս «Ազգի» հունիսի 15-ի համարը), անդրադառնալով Բուլղարիայի ամերիկյան համալսարանի «Արմինյն հաուս» վեբ սայթի խմբագրին ուղղված ադրբեջանցի Ռաուֆ Զեյնալովի ատելությամբ հագեցած նամակին, մեծապես գնահատում է թերթի դիրքորոշումը եւ առաջարկում, որ այդ անձնավորությունն ընդհանրապես վտարվի համալսարանից, բայց նախքան Ադրբեջան վերադառնալը լիակատար բուժում ստանա հոգեբուժարանում: «Զեյնալովի նմանները վտանգավոր են ամբողջ հասարակության համար: Մենք պետք է դաստիարակենք ադրբեջանական հասարակությունը, որն ատում է հայերին: Մենք պետք է մեծ ջանքեր գործադրենք, որպեսզի ապագայում խուսափենք ցեղասպանությունից: Ես պահանջում եմ, որ Զեյնալովը Բուլղարիայում հոգեբուժարան տարվի եւ մնա այնքան ժամանակ, մինչեւ դադարի կենդանու նման գործելուց», գրում է նա: