«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2004-06-12 | #109, 2004-06-15 | #110, 2004-06-16


ԷԴԳԱՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԳՈՐԾԸ ՎԵՐԱՔՆՆԻՉՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ոստիկանին պլաստիկե շշով հարվածած ընդդիմության հանրահավաքի մասնակից Էդգար Առաքելյանի գործը Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում կքննվի դատավոր Սուրեն Ղազարյանի նախագահությամբ: Այս մասին հունիսի 15-ին հայտնի դարձավ Է. Առաքելյանի պաշտպան, փաստաբան Թադեւոս Ալեքսանյանից:

Սուրեն Ղազարյանը մեզ հայտնեց, որ նոր է ստացել գործը, կծանոթանա գործի նյութերին, ապա հավանաբար հունիսի 16-ին կնշանակվի գործով դատավարությունը սկսելու օրը:

Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանըՙ դատավոր Պարգեւ Օհանյանի նախագահությամբ, մայիսի 26-ի դատավճռով ապրիլյան հանրահավաքի եւ երթի մասնակից Էդգար Առաքելյանին դատապարտել է մեկուկես տարվա ազատազրկման, հանցավոր ճանաչելով նրան ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասովՙ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4