«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2004-06-16 | #111, 2004-06-17 | #112, 2004-06-18


ՊԱՌԱԿՏՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՂ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

ԲԱՔՈՒ, 17 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սենսացիոն կարելի է համարել «Ենի Ազերբայջան» կառավարական թերթի հրապարակումը, որը խիստ քննադատում է նախագահական վարչակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւին: Այսպես, կառավարող կուսակցության պաշտոնաթերթը ծաղրանքով հարց է տալիս, թե այդ ո՞ր օրվանից է Ռամիզ Մեհտիեւը դարձել ականավոր հետազոտող եւ արդիականության փիլիսոփա: Այդ հեգնանքը վերաբերում է մամուլի այն հրապարակումներին, որտեղ Մեհտիեւի ծառայությունները չափազանցված են: Սակայն ամենածանր մեղադրանքը, որ առաջ է քաշում Մեհտիեւի դեմ «Ենի Ազերբայջանը», այն է, որ նախագահական վարչակազմի ղեկավարը «փորձում է Հեյդար Ալիեւից խլել ադրբեջանականության գաղափարակրի կոչումը»: Նշենք, որ Ռամիզ Մեհտիեւը Ադրբեջանում համարվում է «գորշ կարդինալ» եւ «պալատական խարդավանքների վիրտուոզ»: «Ենի Ազերբայջանը» քննադատում է նաեւ երկրի ԶԼՄ-ներն իրեն ենթարկելու Մեհտիեւի ձգտումը: Այդ պատճառով, Մեհտիեւի առնչությամբ «ականավոր փիլիսոփա» տիպի արտահայտություններ օգտագործելը «վիրավորանք» է իսկական փիլիսոփաների համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4