Պրոֆեսիոնալ թենիսիստների ընկերակցությունը հրապարակել է ամենաբարձր պարգեւավճարներ ստացած թենիսիստների ցանկը: Ընթացիկ մրցաշրջանում ամենախոշոր գումարը վաստակել է շվեյցարացի Ռոժե Ֆեդեռերըՙ 2 մլն 36905 դոլար: 2-րդ տեղում Գիլյերմո Կորիան է 1 մլն 529.569: Դավիթ Նալբանդյանն այդ ցուցակում 9-րդն էՙ 661.470 դոլար:
Կանանց մրցումներում բոլորից շատ պարգեւավճար է ստացել բելգիացի Ժյուստին Էնենըՙ 1 մլն 361.575 դոլար: «Ռոլան Գարոսի» հաղթող Անաստասիա Միսկինայի վաստակը 1 մլն 253612 դոլար է: Լավագույն եռյակը եզրափակում է Ելենա Դեմենտեւանՙ 778.041 դոլար: