ՆԻԿՈՍԻԱ, 21 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսում ապրող հայ երեխաների ծնողներին ծանուցվել Է, որ սեպտեմբերին վարժարանում առաջին դասարան չի բացվի: Այստեղ լույս տեսնող «Սայփրս մեյլ» թերթը գրում Է, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը որոշել Է 2005 թվականի հունիսին փակել 70-ամյա պատմություն ունեցող դպրոցը: