«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2004-06-18 | #113, 2004-06-19 | #114, 2004-06-22


Ո՞Վ Է ԼԻՆԵԼՈՒ ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ

Այս հարցին քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության պետ Սամվել Դանիելյանը պատասխանեց. «Խնդիրն ընթացքի մեջ է: Նրանք, ովքեր զբաղվում են այս հարցով, բնականաբար, համապատասխան թեկնածություններ են քննարկում: Հարցը այդ փուլում է: Ներկա պահին քաղաքաշինական ողջ գործընթացը կարգավորում է Երեւանի քաղաքապետը:

Նարեկ Սարգսյանն ազատվել է իր դիմումի համաձայն: Չեմ ուզում ասել հրաժարական է տվել, բայց ամեն ոք ինքն է որոշում իր հետագա աշխատանքի նպատակահարմարությունը: Եթե Նարեկ Սարգսյանը այդպիսի որոշում է կայացրել, ուրեմն լուրջ հիմնավորումներ է ունեցել: Համենայն դեպս, նա չի հեռացել ասպարեզից, զբաղվելու է Հյուսիսային պողոտայի կառուցապատմամբ»:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4