Հունիսի 11-17-ն ընկած ժամանակա-հատվածում դրամավարկային ցուցանիշները հետեւյալն էին.
Դրամական բազա, դրամական զանգված
Փողի բազան աճել է 1 մլրդ 961 մլն դրամով եւ հունիսի 17-ին կազմել 106 մլրդ 92 մլն դրամ: Զուտ արտաքին ակտիվները (առանց սեփականաշնորհման միջոցների) աճել են 2 մլրդ 449 մլն դրամով, իսկ զուտ ներքին ակտիվները նվազել են 488 մլն դրամով:
Հունիսի 4-11-ն ընկած ժամանակահատվածում փողի զանգվածը աճել է 680 մլն դրամով եւ հունիսի 11-ին կազմել 229 մլրդ 33 մլն դրամ (ընդգրկված են 19 բանկերի ցուցանիշները): Շրջանառության մեջ կանխիկ դրամը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 32 մլն դրամով, կազմելով 81 մլրդ 372 մլն դրամ: Դրամով ցպահանջ ավանդները նվազել են 369 մլն դրամով եւ կազմել 27 մլրդ 563 մլն դրամ: Դրամով ժամկետային ավանդները աճել են 13 մլն դրամով եւ կազմել 13 մլրդ 452 մլն դրամ: Արտարժույթով ավանդներն աճել են 1 մլրդ 4 մլն դրամով եւ կազմել 106 մլրդ 646 մլն դրամին համարժեք արտարժույթ: Ընդ որում, արտարժութային ցպահանջ ավանդները կազմել են 53 մլրդ 776 մլն դրամ (նախորդ շաբաթվա համեմատ աճել են 476 մլն դրամով), ժամկետայիններըՙ 52 մլրդ 870 մլն դրամ (աճըՙ 528 մլն դրամ):
Ֆինանսական շուկա
Հունիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում թողարկվել է 2 մլրդ դրամի 60-ամսյա ՊՊՙ 8,7900 տոկոս տարեկան եկամտաբերությամբ, եւ մարվել 500 մլն դրամի 52-շաբաթյա ՊՊՙ 11,1849 տոկոս տարեկան եկամտաբերությամբ:
Շաբաթվա ընթացքում կնքվել են 2,304,362,156 դրամի եւ մարվել 923,508,360 դրամի հակադարձ ռեպո-համաձայնագրերՙ տարեկան 6 տոկոս տոկոսադրույքով:
Նշված ժամանակահատվածում ԿԲ -ի կողմից մարվել ենՙ 500 մլն դրամի ավանդՙ տարեկան 1 տոկոս տոկոսադրույքով եւ 4 մլն 350 հազ. ԱՄՆ դոլարի արժութային սվոփ ՙ 4,9 տոկոս տարեկան եկամտաբերությամբ:
Արտարժույթի շուկա
Հունիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի նկատմամբ փոխարժեքն արժեքավորվել է 0,08 տոկոսովՙ 546,08 դրամից հասնելով 545,63 դրամի:
Նշված ժամանակահատվածում արժութային շուկայում իրականացվել են շուրջ 40,433 հազ. ԱՄՆ դոլարի առք ու վաճառքի գործարքներ, որոնց միջին կշռված փոխարժեքը կազմել է 546,25 դրամ:
ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն