Հունիսի 21-ին Պրահայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի ունեցած Վարդան Օսկանյան-Էլմար Մամեդյարով հանդիպման հիմնական թեման եղել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունըՙ վկայակոչելով միջազգային լրատվական միջոցներին, որոնք իրենց հերթին մեջբերել են Հայաստանի արտգործնախարարին:
Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպումից հետո ասել է, որ կողմերը պայմանավորվել են ամբողջությամբ գաղտնի պահել երկխոսության մանրամասները: «Թուրան» գործակալությունը, վկայակոչելով Վաշինգտոնի վստահելի աղբյուրները, հաղորդում է, որ Մ. Նահանգները դժգոհ է ղարաբաղյան կարգավորման բանակցություններից: