«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#113, 2004-06-19 | #114, 2004-06-22 | #115, 2004-06-23


ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԶԵԿՈՒՑՈՂ ԹԵՐԻ ԴԵՎԻՍՆ ԸՆՏՐՎԵՑ ԵՎՐՈԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Ղարաբաղի հարցով զեկուցող, բրիտանացի Թերի Դեւիսը երեկ 157 կողմ ձայնով ընտրվեց եւ հինգ տարի ժամկետով կլինի Եվրոխորհրդի (անդամակցում են 45 պետություններ) նոր գլխավոր քարտուղարը, հաղորդում է եվրոպական այս կազմակերպության ինտերնետային էջը:

ԵԽԽՎ-ում տեղի ունեցած քվեարկության ժամանակ գլխավոր քարտուղարի պաշտոնի մյուս երկու հավակնորդներըՙ գործող գլխավոր քարտուղար, ավստրիացի Վալտեր Շվիմերն ստացել է 91 ձայն, իսկ Էստոնիայի արտգործնախարար Քրիստինա Օյուլանդըՙ 51:

Դեւիսը ԵԽԽՎ անդամ է արդեն 12 տարի, վերջին 3 տարիներին եղել է ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով զեկուցող, այդ ընթացքում երկուական անգամ այցելել է Հայաստան եւ Ադրբեջան, մեկ անգամՙ Լեռնային Ղարաբաղՙ պատրաստելու իր զեկույցը, որը, հավանաբար, Եվրոխորհրդում կներկայացնի աշնանը: Դեւիսը գլխավոր քարտուղարի պարտավորությունները կստանձնի սեպտեմբերի 1-ից:

Թերի Դեւիսը 66 տարեկան է, ունի երկու զավակ եւ երկու թոռ, մասնագիտությամբ իրավաբան է, 28 տարի շարունակ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4