«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#113, 2004-06-19 | #114, 2004-06-22 | #115, 2004-06-23


ՄՈՏԱՎՈՐ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ 20-30 ՀԱԶԱՐ ԹՄՐԱՄՈԼ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մոտավոր հաշվարկներով ներկայումս կա 20-30 հազար թմրամոլ: Թմրամիջոցների Հայաստան ներթափանցումը հիմնականում տեղի է ունենում Բագրատաշենի, Մեղրու անցակետերում, համանման դեպքեր արձանագրվում են նաեւ Բավրայի եւ «Զվարթնոց» օդանավակայանի անցակետերում: Այս մասին նշվեց այսօր աշխատանքներն սկսած «Թմրամիջոցների հետ կապված հանցագործների հանձնման փոխադարձ իրավական օժանդակության խնդիրները կարգավորող միջազգային փաստաթղթերի կիրառումը» թեմայով սեմինարի ընթացքում:

Հանրապետությունում առավել տարածված է հաշիշ տեսակի թմրամիջոցը, ավելի քիչ են տարածված «էլիտար» թմրադեղերը: Հայաստանում հերոինի մեկ գրամի արժեքը 120-150 դոլար է: Տարեկան Հայաստանում կատարվում է թմրադեղերի 1 մլն դոլարի առեւտուր: Պետք է նշել նաեւ, որ տարածաշրջանում Հայաստանն այն երկիրն է, որտեղ թմրամիջոցներն առավել քիչ են տարածված:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4