Տրիպոլիում անցկացվող շախմատի տղամարդկանց աշխարհի առաջնությունում ավարտվեցին 1/32 եզրափակիչի հանդիպումները: Ցավոք, պայքարը շարունակող հայ շախմատիստների թիվը կրճատվեց եւս երկուսով: Կարեն Ասրյանը, որն առաջին պարտիայում ոչ-ոքի էր խաղացել անգլիացի Մայքլ Ադամսի հետ, երկրորդում զիջեց մրցակցին: Պայքարից դուրս մնաց նաեւ Սմբատ Լպուտյանը: Ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովի հետ անցկացրած 7 պարտիաներից վեցում կողմերից ոչ մեկին չհաջողվեց հաղթել: Վերջին պարտիան ավարտվեց Մամեդյարովի հաղթանակով:
Վստահ է հանդես գալիս Լեւոն Արոնյանը, որը Գադիր Հուսեյնովի հետ 2-րդ պարտիան էլ ավարտեց իր օգտին: Բավական լարված ու անզիջում պայքար էր ծավալվել Սերգեյ Մովսիսյանի եւ հունգարացի Պետեր Աչի մրցախաղում: Անցկացված բոլոր 6 պարտիաներն էլ արդյունավետ ելք ունեցան: Վճռորոշ եղան կայծակնային 2 պարտիաները, որոնք շահելով, Մովսիսյանը մտավ հաջորդ փուլ (4-2): 1/16 եզրափակիչի ուղեգիր նվաճեց նաեւ Աշոտ Անաստասյանըՙ 2,5-1,5 հաշվով պարտության մատնելով հնդիկ շախմատիստ Դաս Նելոթպալին: Վլադիմիր Հակոբյանը հաղթող ճանաչվեց Ութիթ Ադիանթոյի հետ մրցախաղում (1,5-0,5): 1/32 եզրափակիչի մյուս հանդիպումների արդյունքներն են. Թոփալով-Դելչեւՙ 2-0, Սմիռնով-Էլարբիՙ 2-0, Գրիշչուկ-Կոտրոնիասՙ 2-0, Իվանչուկ-Հարիկրիշնաՙ 3-1, Կրասենկով-Շորթՙ 1,5-0,5, Մալախով-Դոմինգուեսՙ 3-4, Նիսիպեանու-Տիվյակովՙ 1,5-0,5, Խառլով-Սոկոլովՙ 1,5-0,5, Դրեեւ-Ֆելգաերՙ 2-0, Յուհանխուան-Նի Հուաՙ 4-3, Լաստին-Ազմայփարաշվիլիՙ 2,5-1,5, Բաքրո-Սադվակասովՙ 1,5-0,5, Կոժուլ-Գուրեւիչՙ 1,5-0,5, Ռուբլյովսկի-Յորդանեսկուՙ 3,5-2,5, Ռաջաբով-Նիլսենՙ 4-3, Նակամուրա-Ալեքսանդրովՙ 1,5-0,5, Բելյավսկի-Կոբալիաՙ 2,5-1,5, Ալմազի-Վալյեխոՙ 2,5-1,5, Բոլոգան-Մոիսեենկոՙ 1,5-2,5, Սակաեւ-Սուլսկիսՙ 2-0, Լայթաո-Կրիցՙ 1,5-0,5, Տկաչով-Գրաֆՙ 1,5-0,5, Զվյագինցեւ-Վոյթկիեւիչՙ 2,5-1,5, Կասիմջանով-Մագհամիՙ 1,5-0,5, Ֆիլիպով-վան Վելիՙ 4-2, Համդոուչի-Կուդրինՙ 4-3: