Այդ մասին հունիսի 25-ի հաղորդագրությամբ տեղեկացնում է «Անատոլու» գործակալությունը: Ըստ տեղեկության, Ստամբուլում կրոնապետների հետ հանդիպման Ջորջ Բուշի պատրաստակամության առնչությամբ հայտարարություն է արել ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության գծով խորհրդական Կոնդոլիզա Ռայսը:
ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նախօրյակին լրագրողների հետ կազմակերպված հարցուպատասխանին տկն Ռայսը «Բուշը կրոնապետների հետ ինչո՞ւ է հանդիպում» հարցին պատասխանել է. «Դա ցույց է տալիս, որ Թուրքիան այն երկիրն է, որտեղ տարբեր կրոններ գոյակցում են հանդուրժողականության մթնոլորտում: Նախագահն ակնկալում է հանդիպել բազմաթիվ եկեղեցիների առաջնորդներին: Կարծում եմ, դա չափազանց հուզիչ է լինելու»:
Թվում է, թե այդ կրոնապետների թվում կլինի Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Վ. Մութաֆյանը, եւ մենք առիթ կունենանք անդրադառնալու ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ նրա հանդիպման մանրամասներին: