Հունիսի 25-ին անժամանակ մեզանից հեռացավ տաղանդավոր երգիչ Տիգրան Լեւոնյանը: Իտալական դպրոցի դրամատիկ տենորը ձայնային հարուստ երանգներով երկար տարիներ հանդիսատեսին էր հրամցնում բարձրակարգ կատարումներ, անջնջելի տպավորություն թողնելով ունկնդրի վրա: Նրա անժամանակ մահը ցնցեց արվեստի երկրպագուներին եւ օպերային թատրոնի կոլեկտիվին: Երկար տարիներ Տիգրան Լեւոնյանը ղեկավարել էր օպերային թատրոնը, միաժամանակ երգել եւ հրաշալի ներկայացումներ բեմադրել, որոնցից անմոռանալի կմնա «Պողիկտոսը»:
Ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողովՙ մշակույթի նախարար Հովիկ Հովեյանի գլխավորությամբ: