«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2004-06-24 | #117, 2004-06-25 | #118, 2004-06-26


ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՆԵՑ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ

Երեկ ՈՒԵՖԱ-ի նստավայրումՙ շվեյցարական Նիոնում տեղի ունեցավ չեմպիոնների լիգայի որակավորման առաջին երկու փուլերի եւ ՈՒԵՖԱ-ի գավաթի առաջին փուլի վիճակահանությունը: Արարողությանը «Փյունիկ» ակումբը ներկայացնում էր Ալբեր Արստանյանը, «Շիրակը»ՙ ՀՀ հավաքականի ավագ, Շվեյցարիայում հանդես եկող Հարություն Վարդանյանը, «Բանանցի» եւ «Միկայի» նախագահներ Սարգիս Իսրայելյանն ու Կառլոս Ղազարյանը:

Չեմպիոնների գավաթի որակավորման առաջին փուլի մասնակից 20 ակումբները մինչեւ վիճակահանությունը բաժանվել էին 2 խմբիՙ համաձայն երկրի եւ թիմի վարկանիշի: «Փյունիկն» ընդգրկվել էր ցածր վարկանիշ ունեցող թիմերի կազմում: Վիճակահանությամբ 1-ին փուլում «Փյունիկի» մրցակիցը Մակեդոնիայի չեմպիոն «Պոբեդան» է: Եթե «Փյունիկին» հաջողվի հաղթահարել առաջին փուլի արգելքը, ապա 2-րդ փուլում Հայաստանի չեմպիոնը կմրցի Դոնեցկի «Շախտյորի» հետ:

Ներկայացնում ենք չեմպիոնների լիգայի որակավորման երկու փուլերի վիճակահանության արդյունքները.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4