«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2004-06-24 | #117, 2004-06-25 | #118, 2004-06-26


ԱՅԺՄ ԿՑԱՎԵՆՔ ՄԻԱՅՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԱՄԱՐ

Աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարը շարունակող 16 լավագույնների թվում հայ շախմատիստներից միայն Վլադիմիր Հակոբյանն է: Աշոտ Անաստասյանը Բելյավսկու հետ 2 հանդիպումներում էլ ձգտում էր հաղթանակի: Մրցակիցը հստակ պաշտպանվում էր, եւ Անաստասյանը խաղից հետո շատ ափսոսեց, որ երկրորդ պարտիայում խուսափեց ոչ-ոքիից, ապա ինքը վրիպեց եւ պարտվեց (0,5-1,5): Լեւոնը դեմ չէր կրկնամարտիՙ հուսալով, որ արագ խաղի իր վարպետությամբ կասի վճռական խոսքը: Բայց պարզվեց, որ նրա երիտասարդ մրցակիցըՙ Պավել Սմիռնովը նույնպես վստահ է անցկացնում կարճ պարտիաները: 4 ոչ-ոքիներից եւ 1-ական հաղթանակներից հետո կայացավ 7-րդ վճռորոշ պարտիան, որում սպիտակներին տրվում է 6, իսկ սեւերինՙ 5 րոպե, բայց վերջիններիս բավարարում է նաեւ ոչ-ոքին: Արոնյանը զիջեց մրցակցին:

Այն տպավորությունը ստացա, որ Հակոբյանը բավական վստահ է զգում Կրասենկովի հետ մրցախաղից առաջ, որը կկայանա շաբաթ եւ կիրակի օրերին: Կրասենկովը փորձված շախմատիստ է, իսկ Տրիպոլիում նրա բախտը զարմանալիորեն բերում է: Հուսանք, որ Հակոբյանի նյարդերը ավելի ամուր կգտնվեն:

ԳԱԳԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4